Բաքուն մի շարք անհամաձայնություններ ունի Մադրիդում Մինսկի խմբի ներկայացրած փաստաթղթին19 դեկտեմբերի 2007 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Եթե համաձայնություն ձեռք բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ սկզբունքի վերաբերյալ, մենք կտեղեկացնենք այդ մասին հանրությանը»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, միայն խաղաղության հաստատումից հետո գործընթացի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ ժողովրդական դիվանագիտությունը: Մամեդյարովը նշել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում Ադրբեջանի եւ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով բանակցություններ անցկացնելու մեջ: Անդրադառնալով հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, որը Ադրբեջանին եւ Հայաստանին էր ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, Մամեդյարովը նշել է.«Մադրիդում համանախագահները մեզ նոր փաստաթուղթ ներկայացրեցին: Ներկայումս մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա: Փաստաթղթում բացակայում են նոր առաջարկները, սակայն կան նոր ասպեկտներ: Այդ փաստաթուղթը մենք նորմալ ենք համարում, թեեւ կան բնականաբար մի շարք անհամաձայնություննր: Սակայն մենք պատրաստ ենք աշխատել փաստաթղթի վրա», հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում |