«Աէրոֆլոտը» Առնո Բաբաջյանյանի անունով ինքնաթիռ է կոչել![]() 30 հունիսի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը անվանակոչել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Հունիսի 29-ին A. BABAJANYAN գրությամբ Բոինգ 777-ը ժամանել է օդանավակայան: ՌԴ տրանսպորտի նախարարությունը որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային ֆոնդի՝ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին դիմելուց հետո: «Առաջարկից անմիջապես հետո է որոշումն ընդունվել: Մենք շատ ուրախ ենք այդ իրադարձության համար»,- ասել է ֆոնդի հիմնադիր Արա Բաբաջանյանը, մեջբերում է Ռուսարմինֆոն: Նա նաև նշել է, որ ինքնաթիռը միջմայրցամաքային չվերթներ է իրականացնելու: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանըերգի նշանավոր վարպետ է: Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախըմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում: Բաբաջանյանի ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |