Ագրամունտ. «Իմ դեմ արշավը Ուկրաինան է կազմակերպել»![]() 30 հունիսի 2017 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով է սկսել նրա դեմ արշավը: Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, ԵԽԽՎ նիստում ընդունվել է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը: Ագրամունտը նշել է, թե ԵԽԽՎ-ի որոշ անդամներ իր այցը Միրիա օգտագործել են, որպեսզի «արշավ սկսեն» իր դեմ, - գրում է ՏԱՍՍ-ը: «Ակնհայտ Է, որ այդ արշավը կազմակերպել Է Ուկրաինայի պատվիրակությունը՝ ՌԴ դեմ իր ազգային շահերից ելնելով, և սոցալիստները, ինչպես նաև ծայրահեղ ձախերը՝ հանուն քաղաքական շանսի», - հայտարարել է Ագրամունտը: 2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը: Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |