Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար19 դեկտեմբերի 2007 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայ-թուրքական հարաբերություններ. խնդիրներն ու հեռանկարները» լսումների ընթացքում: «Հայաստանն ու Թուրքիան հանդիսանում են Եվրախորհրդի անդամներ, Թուրքիան բանակցություններ է վարում ԵՄ մտնելու հարցով, իսկ դա նշանակում է, որ նա պետք է կիսի այն արժեքները, որոնք հիմք են հանդիսանում Եվրոպայի համար: Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Հայաստանի համար ցանկալի է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ցանակացած երկիր կցանկանա այնպիսի հարեւան ունենալ, որը անվտանգության սպառնալիքներ չի ներկայացնում»,- նշել է Թորոսյանը: Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման մեջ: «Հայաստանը նախապայմաններ չի ներկայացնում, իսկ Թուրքիայի դիրքորոշումը ուղղակիորեն հակառակն է: Մենք գտնում ենք, որ հարցի կարգավորումը կարող է լինել միայն եվրաինտեգրման շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |