ՀՀ արտահանումը 5 ամսում աճել է մոտ 21%-ով![]() 1 հուլիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $803.9 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 5 ամսվա ցուցանիշը 20.9%-ով: Մայիս ամսին արտահանումը կազմել է $195.5 մլն: Ապրիլի համեմատ աճը կազմել է 18.3%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 38.7%: Տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է $1.48 մլրդ՝ 2016-ի հաշվետու ամիսների համեմատ ավելանալով 24.4%-ով: Առևտրաշրջանառությունը կազմել է $2.286 մլրդ` 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.1%-ով: 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել էր $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.4%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |