Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշում. Նա 4-րդն է![]() 1 հուլիսի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը. նա 4- րդն է: Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր: Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը:Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 67-րդ, Վլադիմիր Հակոբյան՝ 79-րդ տեղերում են: Հունիս 1-ի դրությամբ Լևոն Արոնյանը զբաղեցնում էր 7-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում՝ նախորդ մասվա համեմատ զիջելով դիրքը 1 հորիզոնականով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |