Թուրքիան հանդիսանում է պետական մակարդակով բռնապետության դասական օրինակ

PanARMENIAN.Net - Թուրքիան հանդիսանում է պետական մակարդակով բռնապետության դասական օրինակ, «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումներին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, անհնարին է երկխոսություն մի պետության հետ, որը պետական մակարդակով խեղաթյուրում է պատմությունը: «Քանի դեռ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Թալաաթ-փաշան, Էնվերն եւ Ջեմալը հանդիսանում են Թուրքիայի ազգային հերոսներ, հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի նախատեսվում: Եթե այսօրվա Թուրքիան մտնի ԵՄ, ապա դա կլինի պարտություն Հայաստանի համար եւ Եվրոպայի կործանումը»,- ասել է Հովհաննիսյանը:



Նա ընդգծել է, որ այս լսումների գլխավոր նպատակը թուրքական կառավարության կողմից երկու ժողովուրդների միջեւ կառուցած պատի ոչնչացումն է: «Մենք պետք է հրապարակենք լսումների նյութերը եւ ուղարկել դրանք թուրքական խորհրդարան: Հենց այդ քայլը կբերի հասարակական երկխոսության»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---