Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի փոքր երկրների ԵԱ-ին![]() 1 հուլիսի 2017 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կստեղծի կանանց մեծահասակների հավաքական, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Տարիքային տարբեր խմբեր ստեղծվում են, որպեսզի ունենանք մեծահասակների կանանց հավաքական: Եվ արդեն հաջորդ տարի մենք կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը, որ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Թեպետ ես մարզիչ չեմ, բայց տեսնում են այս տարիքային խմբերի մեջ բասկետբոլիստներ, ովքեր կարող են խաղալ մեծահասակների հավաքականում: Սակայն մենք ունենք նաև այլ պրոֆեսիոնալ աղջիկներ, ովքեր ևս կհրավիրվեն Հայաստանի թիմ», - ասել է Պողոսյանը, մեջբերում է Արցախպրեսը: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2016-ին դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |