Ֆրանսիայում անհայտները կրակել են մզկիթից դուրս եկողների ուղղությամբ![]() 3 հուլիսի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում դիմակավորված անհայտ անձինք կրակ են բացել Ավինյոն քաղաքի մզկիթի մոտ։ Այս մասին La Provence-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Նշվում է, որ հարձակվողներն երկուսն են՝ զինված ատրճանակով և ինքնաձիգով: Նրանք դուրս են եկել մեքենայից և սկսել կրակել մզկիթից դուրս եկող մարդկանց ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 8 մարդ, որոնց թվում է նաև 7-ամյա երեխա։ Հարձակվողներին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից։ Ոստիկանությունը հերքում է ահաբեկչության տարբերակը։ Ըստ նրանց, միջադեպը տեղի է ունեցել երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով։ Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր մի տղամարդու, որը հունիսի 29-ին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի արվարձան Կրետեյի մզկիթի շրջակայքում հավաքված մարդկանց: Շրջանառվող, սակայն չհաստատված տեղեկությունների համաձայն, հարձակվողն ազգությամբ հայ էր, ով ուզում էր վրեժ լուծել իսլամիստական հարձակումների համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |