ՀՀ-ում զինծառայությունից խուսափած 10.741 մարդ է հետախուզվում 3 հուլիսի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ է 12.698 մարդ: Նրանցից 10.741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով), հայտնում է Razminfo-ն՝ հղում անելով ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմը: ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով՝ ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը օրինական հիմքերի բացակայության դեպքում պատժվում է տուգանքով՜ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Եթե արարքը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հերթական անգամ հավանություն էր տվել օրենքի նախագծի, որով պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Նախագիծը դեռևս պետք է հաստատի ՀՀ Ազգային ժողովը: Դրանից բացի, նշվում էր, որ մասնավորապես 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |