Վարդան Օսկանյան. Հայաստանին հնարավոր չէ մեկուսացնել առավել, քան այսօր19 դեկտեմբերի 2007 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագծի իրագործումը չի կարող հանգեցնել Հայաստանի առավել մեկուսացմանը, ինչպես պատկերացնում են Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» լսումների ժամանակ ՀՀ ԱԺ-ում: «Հայաստանի միջազգային մեկուսացումն սկսվել է հայ-թուրքական սահմանի փակումից: Երկաթուղին չի կարող հանգեցնել առավել մեկուսացման, մենք արդեն մեկուսացած ենք աշխարհից»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Հիշեցնենք, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, որոնք դեմ են Հայաստանը շրջանցող տարածաշրջանային նախագծերին: $400 միլիոն արժողությամբ նախագիծը ընհանուր մագիստրալով կապելու է Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Սկզբնական հաշվարկներով, նախագծի արժեքը կարող է հասնել $1 միլիարդի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |