ՀՀ-ում վավեր են միասեռականների ամուսնությունները՝ կնքված արտասահմանում 3 հուլիսի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Այլ երկրների օրենսդրությամբ թույլատրվող միասեռականների ամուսնությունների գրանցումը հավաստող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավե՞ր են, թե՝ ոչ: PanARMENIAN.Net ն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Հարցմանը պատասխանել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունից: Պարզվում է, որ, ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ քաղաքացիների միջև ամուսնությունները և ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են ՀՀ տարածքից դուրս՝ պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, ՀՀ-ում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում ՀՀ-ում վավեր են նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ՀՀ տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը: Ստացվում է, որ եթե ամուսնությունը գրանցվել է ըստ տվյալ երկրի օրենսդրության, ապա ՀՀ-ում այն վավեր է՝ անկախ ամուսինների սեռերից՝ լինի դա ավանդական՝ կնոջ ու տղամարդու, թե՝ 2 կանանց կամ 2 տղամարդկանց միություն, քանի որ օրենքի այս հոդվածում սեռերին անդրադարձ պարզապես չկա: Կարդացեք նաև՝ Հռոմի պապը եկեղեցուն միասեռականներից ներողություն խնդրելու կոչ է արել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |