Մեխիկոյի կենտրոնում գանգերից աշտարակ է հայտնաբերվել

Մեխիկոյի կենտրոնում գանգերից աշտարակ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մեխիկոյի կենտրոնական շրջանում ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանի «Մեծ տաճարի» (Templo Mayor) հարևանությամբ 650 գանգից բաղկացած աշտարակ է հայտնաբերվել, ինչպես նաև մարդկային բազմաթիվ ոսկորներ:

Հայտանաբերված մարդկային գանգերի աշտարակի տրամագիծն ավելի քան 6 մետր է: Այն կարող է օգնել նոր բացահայտումներ անել Ացտեկների միջնադարյան կայսրությունում զոհաբերության մշակույթի մասին:

Գիտնականների կարծիքով` այդ աշտարակը հանդիսանում է գանգերով լի Ցոմպատլի վայրի մի մասը, որը ժամանակին սարսափահար էր արել իսպանացի նվաճողներին, երբ վերջիններս գրավել էին քաղաքը, գրում է Meduza-ն:

Պատմաբանները կարծում էին, թե գանգերը պատկանել են գրավված ցեղերի զինվորներին, սակայն հետագայում պարզվել է, որ մեծավմասամբ այնտեղ կանանց ու երեխաների քանգեր են:

Հայտնագործությունն արվել է փետրվարից հունիս ամիսների ընթացքում կատարված պեղումների ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---