«Սասնա ծռերի» դատը 2 անգամ ընդմիջվել է, Սերգեյ Կյուրեղյանը՝ հեռացվել

«Սասնա ծռերի» դատը 2 անգամ ընդմիջվել է, Սերգեյ Կյուրեղյանը՝ հեռացվել

PanARMENIAN.Net - Երևանում հուլիսի 3-ին անցկացվում է 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների 18-ի գործով նիստը, որն արդեն 2 անգամ ընդմիջվել է 30-ական րոպեով:

Բանն այն է, որ պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարել է, թե կան պաշտպաններ, որոնք դրսում են և չեն կարողացել ներս մտնել: Դատարանն այս փաստաբանների ներկայությունն ապահովելու համար որոշել է 30 րոպեով նիստն ընդմիջել:

Առաջին ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա՝ նախազգուշացում է կիրառել խմբի անդամներից նրանցից 17-ի հանդեպ, քանի որ վերջիններս դատավորի ներս մտնելուն պես ոտքի չեն կանգնել:

Խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը, A1plus.am-ի հաղորդմամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանից փորձել է պարզել, թե ինչու է իրենց նկատմամբ սանկցիա կիրառվել, երբ նրանք ոտքի չեն կանգնել. «Դուք պարզեցի՞ք պատճառները, թե ինչու մենք ոտքի չկանգնեցինք»։

Դատավորը նշել է, որ ոտքի չկանգնելն անհարգալից վերաբերմունք է և միայն կարող է հասկանալ Արամ Մանուկյանին, քանի որ հենակներով է շաժվում. «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելը նրա առողջական վիճակով է պայմանավորված»,- հարցրել է Սերգեյ Կյուրեղյանը։

Դատավորը նրան հեռացրել է նիստերի դահլիճից, և կրկին 30 րոպե ընդմիջում է հայտարարվել։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են արտագնա` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատել են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---