Չգազաֆիկացված համայնքների համար այլընտրանքային առաջարկների փաթեթ է ներկայացվել![]() 3 հուլիսի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի չգազաֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով էներգետիկայի նախարարությունը մշակել է առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։ Հայաստանի 329 համայնք գազաֆիկացված չէ։ Խոսքը 150.000 մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։ Փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։ «Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազաֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է»,-ասել է Հայկ Հարությունյանը։ Ջրատաքացուցիչների կիրառումն իհարկե միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազաֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։ «Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։ Նման փորձ արդեն իսկ կա՝ Լեռնամերձ գյուղը: Փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝«այս գյուղում մարդիկ պահանջում էին, որ ունենան գազ, մենք հաշվարկներ արեցինք և ներդրումը ահռելի մեծ էր։ Որոշեցինք արևային էներգիայով նրանց գյուղը մատակարարել: Ներդրումը նախնական հաշվարկից 3 անգամ պակաս ստացվեց, իսկ էներգիան արդյունքում մարդկանց հասավ անվճար»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |