Անգոլայի քաղաքացին փորձել է անցնել ՀՀ-Թուրքիա պետսահմանը

Անգոլայի քաղաքացին փորձել է անցնել ՀՀ-Թուրքիա պետսահմանը

PanARMENIAN.Net - ՀՀ-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի մարդու, որը անգլերենով հարցեր էր տվել տեղի բնակիչներին:

Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի է, 1982-ին ծնված Դոնգալա Բոբ Ջոան է: Բացի անձնագրից նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը, ինչպես նաև տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրից ազատման վերաբերյալ:

Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Ջոան պատիժ է կրել 2016-ին Թուրքիայի և Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար: Ազատ արձակվելուց հետո Երևան-Փարիզ թռիչքի տոմս էր գնել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությանպատճառով չի կարողացել հատել պետական սահմանը: Դրանից հետո նա Ֆրանսիա գնալու այլ ուղիներէր փնտրում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---