SOS Սևան. ԱԺ-ն քննարկում է Սևանից ջրառի ավելացման հարցը![]() 4 հուլիսի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ Ազգային ժողովը հուլիսի 4-ին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը: Նախագծով սահմանված է 2017-ին Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողնել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է: Զուգահեռ բնապահպանները հայտնել են իրենց մտահոգությունն ու սկսել «SOS Սևան» պայքարը: Սպասվում է, որ ԱԺ նիստին զուգահեռ բնապահպանները բողոքի ակցիա կանցկացնեն Բաղրամյան պողոտայում: Կարդացեք նաև. Ջրի բերած, ՀԷԿ-ի տարած. Ինչու է Կառավարությունը փորձում ավելացնել Սևանից ջրառը և ինչու են դեմ բնապահպանները Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |