Վիվառոն ընդդեմ Adjarabet-ի բողոք է ներկայացրել ՏՄՊՊՀ![]() 4 հուլիսի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով մրցակից ընկերության՝ Adjarabet.am էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագիծը: «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն նշում է, որ վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող Adjarabet.am-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին: Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ, պրոգրեսիվ ջեքփոթ» և «ամենահայտնի Live կազինո խաղերը մեզ մոտ» նախադասություններում օգտագործվող «ամենա» գերադրական աստիճանի օգտագործումն արգելվում է օրենքով, քանի որ այն ուղղակիորեն սպառողներին ուղղորդում է օգտվել հենց իրենց ծառայություններից՝ միաժամանակ վնասելով մրցակիցների շահերին: Ամենահետաքրքիր, ամենահայտնի, ամենաբարձր և նման այլ արտահայտություններով փորձ է արվում մոլորեցնել սպառողներին՝ ցույց տալով, որ լավագույնը հենց իրենց ընկերությունն է և այլընտրանք չկա: Բացի այդ, դիմումատուն նշում է նաև, որ սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում նաև այն, որ Adjarabet.am-ի գովազդային վահանակներում պատկերված են 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ, ինչն օրենքով արգելված է: Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ տնտեսվարողի նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար Adjarabet.am կայքը շահագործող ընկերությունը՝ «Կաբարկոն» ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում: ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, կամ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն կշփոթեցնի և կմոլորեցի սպառողներին, այլ նաև կվնասի մրցակից ընկերությունների շահերին: Կարդացեք նաև՝ ՀՀ մի շարք մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու ԲԿ-ներ վճարել են «ֆեյք» վիկիպեդիայի համար ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |