Թուրքիայի կողմից հայերին հասցված վնասը Առաջին աշխարհամարտի տարիներին կազմում է ավելի քան $41 միլիարդ20 դեկտեմբերի 2007 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Թուրքիայի պարտավորությունները Հայաստանի առջեւ Հայոց ցեղասպանության տարիներին հասցված վնասների համար` 1914-1919 թվականներին, կազմում է $41,5 մլրդ: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերությունները, խնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը: Բացատրություններ տալիս, թե որտեղից են հայտնվել վերը նշված թվերը, Արա Պապյանը փոքրիկ պատմական էքսկուրս է կատարել անցյալ դարասկիզբ: Այսպես, նա հիշեցրել է, որ 1919 թվականի հունվարին իր աշխատանքներն է ավարտել Փարիզի Խաղաղության կոնֆերանսը, որի հիմնական նպատակն էր պատերազմի բոլոր կետերի դիտարկումն ու խաղաղության համաձայնագրի ձեւակերպումը, այդ թվում եւ պատերազմը սադրող երկրների կողմից հասցված վնասի փոխհատուցման հարցը: Հետագայում նաեւ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը հաշվարկել է այն վնասը, որը հասցվել է պատերազմին ուղղակիորեն չմասնակցած երկրներին եւ ժողովուրդներին: Աշխատանքային խմբի զեկուցման համաձայն, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում բնակված հայ ժողովորդին հասցված վնասը կազմում էր 19, 130 մլրդ ֆրանկ կամ $41, 5 մլրդ, քանի որ նման գործերի համար ֆրանկի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ կազմում է 1/ $2,17: «Այստեղ նշված չեն 1920-1923 թվականներին հասցված նյութական վնասները: Եթե այդ շրջանը եւս հաշվի առնենք, ապա այդ թիվը կաճի ամենաքիչը 20 տոկոսով»,- ամփոփել է Արա Պապյանը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |