ԴԱՀԿ-ն կես տարում մոտ 10%-ով ավելացրել է բռնագանձումների ծավալը![]() 4 հուլիսի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի 1-ին կիսամյակում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 12 մլրդ 279.843.687 դրամ: Այս մասին է հայտարարվել ԴԱՀԿ-ում 2017 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 849.765 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 795.303 կատարողական վարույթ: 2016 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ 2017 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 2017-ի ցուցանիշը 9.81 տոկոսով: 2017 թվականի 1-ին կիսամյակում ընթացք տրված կատարողական վարույթների թիվը նույնպես աճել է՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ 27.5 տոկոսով: Համապատասխանաբար աճել է նաև կարճված և ավարտված կատարողական վարույթների թիվը՝ մոտ 35 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |