2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 մարդ![]() 4 հուլիսի 2017 - 14:48 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ: ՌԴ նախագահին կից ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի (РАНХиГС) անցկացրած մոնիտորինգի համաձայն, 2016-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 500-ով պակաս էր՝ 2000 մարդ: Ներկայացված տվյալների համաձայն, 2012-ի առաջին եռամսյակում ՌԴ էր գնացել ՀՀ 7100 քաղաքացի, 2013-ի նույն ժամանակահատվածում՝ 6900, 2014-ին՝ 3800, 2015-ին՝ 4400: 2012-ի համեմատ ներգաղթյալների թվի շեշտակի նվազումը հետազոտողները պայմանավորում են նրանով, որ այժմ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն միասնական աշխատանքային շուկա, ըստ որի ՀՀ քաղաքացիները կարող են տարվա մեջ 9 ամիս աշխատել ՌԴ տարածքում, գրում է Vedomosti-ն: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում պաշտոնապես գրանցված միգրանտենրի թիվն 2017-ի առաջին կեսում 26.8%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Հետազոտողների կործիքով, գլխավոր պատճառն այն է, որ պակասել է Ուկրաինացի ներգաղթյալների հոսքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |