Բասկետբոլի ԵԱ. Իտալիայի դեսպանատունը վիզա չի տվել ՀՀ կանանց հավաքականի առաջատարներին 4 հուլիսի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մալթայում մեկնարկում է կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին։ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։ Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է, հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Երևանի ժամանակով 17։30-ին Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալու ընդամենը 7 մարզուհի: Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |