ՀՀ լեյտենանտը՝ իրանցի երեխայի համար ցողունային բջիջների դոնոր

ՀՀ լեյտենանտը՝ իրանցի երեխայի համար ցողունային բջիջների դոնոր

PanARMENIAN.Net - Լեյտենանտ Սերգեյ Օհանյանը դարձել է ցողունային բջիջների դոնոր իրանցի մի երեխայի համար: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը տեղեկացնում է, որ լեյկեմիայով տառապող իրանցի փոքրիկին ցողունային բջիջների փոխպատվաստում էր անհրաժեշտ:

Սերգեյ Օհանյանն անցել է բջիջների հավաքմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և հուլիսի 3-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ցողունային բջիջների հավաքման բաժնում նվիրաբերել է իր դոնորական ցողունային բջիջները։

Սերգեյ Օհանյանը դոնորագրվել է 2012 թվականին, երբ դեռ ուսանում էր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։Հայոց բանակի սպաներն ու զինվորները կազմում են Ռեեստրի դոնորների զգալի մասը։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999-ին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել սփյուռքահայերին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է մոտ 29.000 դոնոր, ռեեստր դիմած 4485 հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 27-ը նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---