«Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում ամառային զորակոչի մասնակիցները չեն ընդգրկվի

«Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում ամառային զորակոչի մասնակիցները չեն ընդգրկվի

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017թ. ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները: Այս մասին է հայտնում ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ծրագրում կընդգրկվեն 2017թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:

«Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրով ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում:

2017 թվականի ապրիլին ՊՆ-ն ներկայացրել է զորակոչիկների համար զինվորական ծառայության երկու նոր տարբերակ, որոնք գործելու են ներկա կարգին զուգահեռ ու կրելու են կամավոր բնույթ: Առաջինը՝ «Ես եմ» ծրագիրը, առաջարկում է նորակոչիկներին ծառայել 3 տարի (ներառյալ՝ արձակուրդները)՝ ուսման, մինի-ֆերմայի ու բնակարանի համար հատկացվելիք 5 մլն դրամի դիմաց: Երկրորդը՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը, առաջարկում է ուսանողներին ուսման ընթացքում նաև սպայական կոչում ստանալու հնարավորություն, ինչին կհետևի 3 տարվա ծառայություն՝ 260 հազար դրամ աշխատավարձի դիմաց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---