Թանկյան. Վիսոցկին իմ ամենասիրած արտիստներից է![]() 5 հուլիսի 2017 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Մոսկվայում է: Հուլիսի 5-ին, Park Live փառատոնի շրջանակներում, System of a Down-ը ելույթ կունենա «ԲԿՄԱ»-ի մարզադաշտում: Նաև Թանկյանն աշխատում է ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի սաունդթրեքի վրա: Lenta.ru-ի հետ հարցազրույցում Թանկյանը խոսել է ռուս կոմպոզիտորների, ինչպես նաև Վլադիմիր Վիսոցկու մասին: «Իհարկե, ես լսել եմ Շոստակովիչին և մյուսներին: Բայց երբ որ սկսում եմ նվագախմբի հետ աշխատել, ամեն ինչ սեփական հայեցողությամբ եմ անում: Ես, ավելի շուտ, ազգային երգերից եմ կողմնորոշվել: Շատ էի ուզում անել Վիսոցկու երգի քավեր-տարբերակը եզրափակիչ ենթագրերի համար, բայց ինչ-որ չստացվեց: Նա իմ ամենասիրած արտիստներից է... Նա ռուս «բարդ» երաժշտության արքան է, հասկանու՞մ եք: Ես նրա մեծ ֆանատն եմ: Այս ֆիլմի շնորհիվ է, որ շատ սկսեցի լսել ռուսական երաժշտություն, ինչպես նաև՝ մոնղոլական, նույնիսկ՝ չինական: Ահա, թե ինչու եմ սիրում աշխատել ֆիլմերի երաժշտության վրա. յուրաքանչյուր ֆիլմ հնարավորություն է ստեղծում նայել պատմությանը, ինչպես նաև, փոխել քո երաժշտական դինամիկան, ինչ-որ նոր բան գտնել: Դա ինձ թույլ է տալիս աճել որպես կոմպոզիտոր», - ասել է Թանկյանը: Հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը համագործակցում է ռուս կինոարտադրողների հետ։ Նա սկսել է աշխատանքները «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի երաժշտություն ստեղծման ուղղությամբ։ Թանկյանն այս ֆիլմի համար ստեղծել է երաժշտական 6 «պատմություն», որոնցից մի մասը լինելու է էլեկտրոնային, իսկ System of a Down-ի գործիքային հատվածները կձայնագրվեն առանձին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |