Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները ղեկավարող խմբի անդամների անունները հայտնի են

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները ղեկավարող խմբի անդամների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին հրապարակվել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամների անունները։ Նրանք ընտրվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի անցկացրած ժողովի ընթացքում, հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը։

Քննարկման ընթացքում ընդհանուր քվեարկությամբ ընտրված և Ստամբուլի հայկական համայնքային միությունների ղեկավարներից բաղկացած խմբի անդամներն են՝ Խոսրով Քյոլեդավիթօղլու, Սարգիս Չավուշյան, Սարվեն Սերթշիմշեք, Վարուժան Բուլգան, Նազարեթ Օզսահակյան, Թամար Քարասու, Խաչիկ Ջանել, Սեդրակ Դավութհան, Սեպուհ Ասլանգիլ, Անդրանիկ Քյոսեդաղ, Սևան Չավուշյան, Սարգիս Քյուլեգեչ, Մկրտիչ Սերթշիմշեք, Կարպիս Դուրասլան, Եդեսիա Թըրթըրյան, Դավիթ Դամլա և Արման Աթընըզյան։

Քվեարկությունից դուրս պատրիարքարանի կողմից նշանակված պոլսահայ գործիչների թվում են Կորյուն Ֆեներջյանը, Պետրոս Շիրինօղլուն, Թորոս Ափիկը, Տրդատ Ուզունյանը, Թադեոս Բեբեքը:

Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---