Մարտունիում սպայական ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում![]() 5 հուլիսի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 շենքով, քառահարկ: Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը: Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին, հայտնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: Ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որը ևս տրվել էր սպայական ընտրանքներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին: Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ: Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |