Բասկետբոլի Մ18 տարեկանների ԵԱ. ՀՀ կանանց հավաքականը հաղթում է, տղամարդկանցը՝ պարտվում 6 հուլիսի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Մալթայում շարունակվում է բասկետբոլի Մ 18 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը մրցավայր ժամանել է յոթ բասկետբոլիստով, երկրորդ խաղում 83:53 հաշվով վստահորեն հաղթել է տանտերերի թիմին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր էր ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։ Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է: Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։ Ավելի վաղ, Կիպրոսում ընթացող բասկետբոլի Մ 18 տարեկան տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Կոսովոյի ընտրանուն` 54:72: Հուլիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 15:45-ին, մեր հավաքականն ուժերը կփորձի Նորվեգիայի թիմի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |