Արաբական երկրները կշարունակեն բոյկոտն ընդդեմ Կատարի

Արաբական երկրները կշարունակեն բոյկոտն ընդդեմ Կատարի

PanARMENIAN.Net - Արաբական երկրները կշարունակեն բոյկոտն ընդդեմ Կատարի, որը մերժմամբ է պատասխանել նրանց կողմից իրեն առաջադրված վերջնաժամկետին։ Այս մասին հայտարարվել է Կահիրում անցկացված Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպման արդյունքում, հաղորդում է BBC-ն։

Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ Կատարի բացասական պատասխանը վկայում է այն մասին, որ նա չի գիտակցում իրավիճակի ամբողջ լրջությունն ու վտանգը։

Ինչպես հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախաար Ադել ալ-Ջուբեյրը, Դոհայի հանդեպ հավելյալ միջոցառումների մասին կհայտարարվի խորհրդակցություններից հետո։

Պարսից ծոցի առաջատար երկրների եռյակը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, մեղադրում են Կատարին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---