Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի գոյություն ունեցող սահմանը չունի իրավական հիմքեր22 դեկտեմբերի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ներկայիս հայ-թուրքական սահամնը պետք է վերանայվի: Այդ մասին հայտարարել է «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի գոյություն ունեցող սահմանը չունի իրավական հիմքեր: Կարսի պայմանագիրը, որով որոշվել է այդ սահմանը, իրավական ուժ չունի, ուստի Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն այդ հարցը»,-ասել է նա: Ըստ Մանոյանի, սահմանի համար նման իրավական հիմք պետք է ծառայի Սեւրի պայմանագիրը: Կ.Մանոյանը պարզաբանել է, որ հայ-թուրքական սահանի ճշտման անհրաժեշտությունն առաջացավ Հայաստանի անկախացման հետ: «Մինչ այդ Հայաստանը, լինելով ԽՍՀՄ կազմում, չէր կարող առաջ քաշել այդ հարցը: Երբ անկախ Հայաստանը դարձավ Առաջին հանրապետության իրավահաջորդը, Սեւրի պայմանագիրն անմիջականորեն ուժի մեջ մտավ եւ հանդիսանում է այն միակ փաստաթուղթը, որով կարելի է ճշտել սահմանը»,-հաղորդել է նա: Միեւնույն ժամանակ Մանոյանը նկատել է, որ տվյալ տարածքային վեճը, ոչ առաջինն է ոչ էլ վերջինը համաշխարհային պատմության մեջ, եւ կոնկրետ Թուրքիայի համար, որն իր մյուս հարեւանների հետ եւս նմանատիպ խնդիրներ ունի: Բացի դրանից, իր կարծիքով, սահմանը ճշտելու նման պահանջը հայերի կողմից կարող է հակակշիռ դառնալ թուրքերի պահանջների համար, որոնք իրենց իրավունք են վերապահում զիջումներ պահանջել հայերից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |