Ուռուցքաբանները հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պատվաստանյութը![]() 6 հուլիսի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի, գերմանացի ու ավստրիացի ուռուցքաբաններն ապացուցել են, որ իրենց կողմից փորձարկված՝ քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութն անվտանգ է և կլինիկորեն արդյունավետ մելանոմայի պրոֆիլակտիկայի համար: Nature ամսագրում երկու համապատասխան հոդված է հրապարակվել: Առաջին հոդվածում ամերիկացի գիտնականները հայտնում են պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլի մասին: Պատվաստված 6 հիվանդից 4-ի պարագայում 25 ամսվա ընթացքում մելանոմայի կրկնություն չի դիտարկվել, գրում է Lenta.ru-ն: Երկրորդ հոդվածում գերմանացի ու ավստրիացի գիտնականները հաղորդում են իր տեսակի մեջ առաջին՝ ՌՆԹ-ի հիման վրա ստեղծվող պատվաստանյութի մասին: Պատվաստված 13 հիվանդից 8-ի մոտ պատվաստումից 23 ամիս անց ուռուցքներն անհետացել են: Մասնագետները պատրաստվում են անցնել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 2-րդ փուլին, ինչպես նաև՝ պարզել դրա արդյունավետությունը քաղցկեղի մյուս տեսակների պարագայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |