ՄՃԽ. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է չհամոզի իր ժողովրդին թե պատերազմում կարելի է հաղթել

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ պատերազմն Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ վերսկսվի, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, նավթից ստացած եկամուտները նոր հավատ են հաղորդել Ադրբեջանին իր ուժերի մեջ եւ հնարավորություն են տվել կատարելագործել իր զինված ուժերը: «Ըստ երեւույթին, Ադրբեջանը ձգտում է այնքան հետաձգել խաղաղ համաձայնագրի կնքումը, մինչեւ որ ռազմական բալանսը վերջնականապես չդասավորվի ի օգուտ Ադրբեջանի: Պաշտոնական Երեւանը, որն անսպասելիորեն միանգամայն իրական տնտեսական հաջողությունների հասավ, եւս ավելի անդրդվելի դարձավ եւ ավելացնում է իր ռազմական ծախսերը»,-ասել է նա:



Ֆրեյզերը նշել է նաեւ, որ Երեւանում համարում են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում եւ որ Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը իրականություն կդառնա, որը գնալով դժվար կլինի անտեսել: «Սակայն նման սպասողական դիրքորոշումը վտանգավոր է կարգավորման գործընթացի բոլոր մասնակիցների համար: Ամենառիսկային շրջանը կարող է դառնալ 2012 թվականը, երբ Ադրբեջանի նավթային եկամուտները կարող են նվազել, եւ ռազմական արկածախնդրությունը կարող է քաղաքացիներին տնտեսական ճգնաժամից շեղելու գրավիչ միջոց դառնալ: Կարեւոր նավթա- եւ գազամուղները, որոնք Լեռնային Ղարաբաղից ոչ հեռու են անցնում, կարող են դառնալ նոր պատերազմի առաջին զոհերը` սա մի սցենար է, որի կանխարգելման հարցում շահագրգռված են Եվրոպան եւ Միացյալ Նահագները»,-ընդգծել է Սաբինա Ֆրեյզերը:



Նա համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի համոզել իր ժողովրդին, որ պատերազմում կարելի է հաղթել եւ ղեկավարությունը կկարողանա վերադարձնել Լեռնային Ղարաբաղը կայծակնային ռազմական գործողության արդյունքում, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---