Թուրքիայի ՌՕՈՒ-ն կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսին24 դեկտեմբերի 2007 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները կիրակի օրը կրկին հրթիառային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսին, հաղորդում են Քրդստանի աշխատավորական կուսակցությա ն (ՔԱԿ) ներկայացուցիչները: Նրա խոսքերով, ռմբակոծության է ենթարկվել Էրբիլից դեպի հյուսիս գտնվող լեռնային շրջանը: Ավիահարձակմանը, ինչպես պատմել են ՔԱԿ-ի ներկայացուցիչները, մասնակցել են Թուրքիայի ՌՕՈՒ երեք ինքնաթիռներ` ընդգծելով, որ զոհեր եւ տուժածներ չկան: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռներն առնվազն չորս անգամ են հարվածներ հասցրել հյուսիսային Իրաքի տարածքին: Ժամանակային առումով վերջին ռմբակոծությունը եղել է լույս շաբաթվա գիշերը: Թուրքիայի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ չեն պատրաստվում հրաժարվել քուրդ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելուց: Միեւնույն ժամանակ Թուրքիայի Գլխավոր շտաբը զգուշացրել է, որ ռազմական գործողություններրը ՔԱԿ-ի ապստամբների դեմ հետագայում եւս կշարունակվեն: Դեկտեմբերի 16-ին թուրքական ՌՕՈՒ շուրջ 50 ինքնաթիռներ հարվածներ էին հասցրել ՔԱԿ-ի դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ հարվածներ են հասցվել գյուղերին, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ: Երկու օր անց քրդական իշխանությունները հաղորդեցին, որ դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին տեղի ժամանակով շուրջ 300 թուրք զինվորներ ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք հատուկ գործողություն կատարելու համար եւ լքել են այն 15 ժամ անց: Մինչդեռ, ինչպես հայտարարել է քրդական անվտանգության ուժերի ներկայացուցիչ Ջաբար Յավերը, թուրքական ՌՕՈՒ օդային գործողությունն արդյունք չտվեց: «Թուրքական ռմբակոծությունը զոհեր չի բերել, քանի որ հարվածի շրջանը գրեթե անբնակ է` տեղի բնակիչների մեծ մասը լքել է տեղանքը հարձակումներից վախենալով եւ Թուրքիայի կողմից հրետակոծության հարվածների պատճառով»,-հայտարարել է Դ. Յավերը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով, Թուրքիան «կօգտագործի իր իրավունքները` հենվելով միջազգային օրենսդրության վրա»: ԱՄՆ-ն ՔԱԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ սատարում է Թուրքիային այդ հարցում, սակայն չի ցանկանում ռազմական գործողության ընդլայնում, ինչը կարող է ապակայունացնել Հյուսիսային Իրաքը եւ տարածաշրջանն ընդհանուր առմամբ, հաղորդում է «Ռոյթերը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |