Petya շորթող վիրուսն ապակոդավորման ունիվերսալ գործիք կտա՝ $250.000-ի դիմաց 6 հուլիսի 2017 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Petya շորթող վիրուսի ստեղծողների բիթքոին դրամապանակի հաշվից հանվել է 10.000 դոլլար: Վերցնելով գումարը՝ նրանք PasteBin կայքում հայտարարություն են հրապարակել, համաձայն որի՝ հաքերները խոստանում են տրամադրել ապակոդավորման համար ունիվերսալ գործիք՝ ավելի քան 250.000 դոլլարի դիմաց, գրում է Meduza-ն: Eset հակավիրուսային ընկերության մասնագետ Անտոն Չերեպանովը բացել է վիրուսային ֆայլը համակարգչում, այնուհետև ստացել է ապակոդավորված ֆայլը, ինչն ապացուցում է, որ հաքերներն ունեին վիրուսի առաջնային կոդը: Հունիսի 27-ին Ուկրաինան, ապա Ռուսաստանն ու այլ երկրները հաքերային զանգվածային հարձակման էին ենթարկվել, Petya վիրուսի «զոհ են դարձել» երկրների հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ, օրինակ՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային և «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը, մետրոպոլիտենի աշխատանքը: Չերնոբոլի ԱԷԿ-ի համակարգչային համակարգն անջատվել էր՝ վիրուսային հարձակման հետևանքով: Ստիպված էին անցնել ձեռքի կառավարման ռեժիմի: Petya վիրուսը համակարգիչների ապաարգելափակման համար պահանջում էր 300 դոլար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |