ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն չի առարկի, եթե Ասադը շարունակի պաշտոնավարել 7 հուլիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Այդ մասին հայտնում է Daily Beast-ը ԱՄՆ վարչակազմում և Կոնգրեսում աղբյուրների վրա հղումով: Աղբյուրը ԱՄՆ վարչակազմում հաստատել է, որ ԱՄՆ-ն չի առարկի Ռուսաստանի և նրա գործընկերների առաջարկություններին Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծման և երկրի մի շարք շրջաններում ռուս զինվորականների պարեկության հարցում: Ըստ պարբերականի, խոսքը մասնավորապես Հալեպի մասին է, որն ազատագրվել է գրոհայիններից սիրիական բանակի ուժերով և Մոսկվայի աջակցությամբ: Միևնույն ժամանակ, ըստ Daily Beast-ի, ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայի իշխանություններին փոխանցել ԱՄՆ դաշնակիցների կողմից ԻՊ գրոհայիններից ազատագրված տարածքները: Ենթադրվում է, որ այդ շրջաններում հսկողությունը կանցնի Վաշինգտոնից կախում ունեցող կազմավորումներին, մասնավորապես, Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները` թույլ չտալով այնտեղ քրդական պետություն ստեղծել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |