Tesla-ն Ավստրալիայում էներգիայի կուտակման խոշորագույն կայանը կստեղծի 7 հուլիսի 2017 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ավստրալիա նահանգի իշխանությունները ընտրել են ԱՄՆ Tesla ավտոարտադրող ընկերությանը աշխարհում էներգիայի կուտակման ամենամեծ կայանը ստեղծելու համար: Այդ մասին հուլիսի 6-ին հայտարարել է Tesla-ն: Ըստ պայմանագրի, նահանգում նախատեսվում է կառուցել 100 մեգավատ հզորությամբ համակարգ, որի տարողությունը կլինի 129 մեգավատ/ժամ: Համակարգը կմիացվի Ջեյմսթաունի հողմակայաններին, գրում է Meduza-ն: «Այս համակարգն աշխարհում գոյություն ունեցողներից 3 անգամ ավելի հզոր է լինելու»,-գրել է Tesla-ի հիմնադիրը Twitter-ում: Tesla Powerpack-ը կուտակած էներգիան կբաշխի պիկային ծանրաբեռնվածության պահերին, ակնկալվում է, որ այն կկարողանա ապահովել 30 տնային տնտեսությունների կարիքները: Ավստրալիայում էներգիայի պահպանման խոշորագույն կայան կառուցելու մտադրության մասին Մասկը հայտարարել էր 2017-ի մարտին: Նա հայտարարել էր, որ եթե Tesla-ն չհասցնի պայմանագիրը կնքելուց հետո 100 օրում կայանը կառուցել, ապա բոլոր ծախսերը կվերցնի իր վրա: Այժմ ընկերությունը հայտարարել է, որ կայանը շահագործման կհանձնվի 2017-ի դեկտեմբերին: Photo. REUTERS/James Glover II Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |