Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող առաջին կանգառները![]() 7 հուլիսի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները։ Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ՝ վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար, հայտնում է Aysor.am-ը։ Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։ Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Ուղերձը շատ հստակ է, մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործումը հայերի համար», - ասել է Սվիտալսկին։ Նա նշել է, որ արևային վահանակները կանգառում կմնան մեկ տարի, դրանից հետո կփոխանցեն այլ հաստատությունների՝ դպրոցների կամ մանկապարտեզների։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |