ՄԱԿ-ի կոչը ԼՂ հիմնախնդրի կողմերին. «Խուսափեք ցանկացած ռազմական գործողությունից» 7 հուլիսի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում գրանցված լարվածության աճով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Նա կոչ է արել հակամարտության կողմերին խուսափել ցանկացած ռազմական գործողությունից, ինչպես նաև՝ իրավիճակի կայունացման և ապագայում բռնության կանխարգելման համար քայլեր ձեռնարկել: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում վերսկսված բռնության վերաբերյալ, որը բերել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ: Հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |