Ահաբեկչություն Եգիպտոսում. Առնվազն 10 զինվորական է զոհվել 7 հուլիսի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ի առավոտյան Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով եգիպտացի 10 զինվորական է զոհվել: Ըստ Sky News Arabia հեռուստաալիքի, գրոհայինները հարձակվել են զինվորականների վրա Եգիպտոսի Էլ Բարաս շրջանում, Ռաֆահ քաղաքի մերձակայքում, որը պաղեստինյան Գազայի հատվածի հարևանությամբ է գտնվում: Գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է Եգիպտոսի հատուկ նշանակության ուժերի գնդապետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Եգիպտոսն արդեն ավելի քան 3 տարի հակաահաբեկչական գործողություն է վարում Սինայի թերակղզու հյուսիսում, որի դժվարանցանելի շրջաններում հիմնավորվել են ծայրահեղական խմբավորումները: Այդ շրջանից են կանոնավոր հաղորդագրություններ ստացվում ծայրահեղականների հարձակումների մասին: Վերջին շրջանում տարածաշրջանում ահաբեկիչների գործողություններից զոհվել ու տուժել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |