Փոխնախարար. ՀՀ-ն շուտով արդյունքի կհասնի աղբի տեսակավորման և վերամշակման գործում![]() 7 հուլիսի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հայաստանն արդյունքներ կգրանցի աղբի տեսակավորման և վերամշակման գործում: Այդ մասին լրագրողներին ասել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, «Մաքուր Հայաստան» հանձնաժողովի ղեկավար Վաչե Տերտերյանը: «Հետաքրքրություն կա մասնավոր բիզնեսի կողմից, մասնավորապես, Կոտայքի մարզի աղբանոցների մասով»,-պարզաբանել է նա: Ըստ փոխնախարարի, աղբի վերամշակումը ենթադրում է աղբի որոշակի քանակի առկայություն, այսինքն առաջին հերթին հարկավոր է իրականացնել կենտրոնացված և կազմակերպված աղբահանություն, գրում է «Նովոստի-Արմենիան»: Նա նաև հայտնել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 400-500 գրանցված աղբավայր կա, իսկ հուլիսի 29-ին կայանալիք շաբաթօրյակի շրջանակում իշխանությունները մտադիր են աշխատել այդ ուղղությամբ: Բացի այդ, ըստ նրա, կանոնակարգված աշխատանք է տարվում՝ գույքագրվում են առավել խոշոր աղբավայրերը ու տարբեր միջոցառումներ են իրականացվում: «Պետք է որոշենք, որ գործող աղբավայրերից որ 100-200 աղբավայրը կարող է օգտագործվել, քանի դեռ չի իրականացվում մեծ ռազմավարական ծրագիր»,-ասել է Տերտերյանը՝ հավելելով, որ ապագայում երկրում կմնա 5-6 խոշոր աղբավայր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Նա նշել է նաև, որ աղբավայրերի կառուցումը տասնամայկներ կարող է տևել, սակայն Հայաստանի բնակիչները երկիրը մաքուր կկարողանան տեսնել արդեն շատ շուտով, մասնավորապես, շաբաթօրյակից հետո, իսկ մինչև տարեվերջ զգալի փոփոխություններ կլինեն: Փոխնախարարը հավելել է նաև, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մոտ 1000 սուբյեկտ պայմանագիր է կնքել և օրինական կգործի աղբահանության ոլորտում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |