Հետազոտություն. Ապացուցվել է՝ Մարսում կյանք լինել չի կարող 7 հուլիսի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մարսը պիտանի չէ միկրոօրգանիզմների գոյատևման համար մոլորակի մակերեսին պերքլորատներ կոչվող քիմիական միացությունների առկայության պատճառով: Այդ նյութերը քլորաթթվի աղերն են և թունավոր են կենդանի էակների համար: Հետազոտության արդյոււնքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում: Կենսաբաններն ուսումնասիրել են պերքլորատների ազդեցությունը Մարսին բնորոշ կուտակումներով Bacillus subtilis մանրէի վրա, որը մասնակիորեն հանդիպում է տիեզերական սարքերի վրա և կենսաբանական աղտոտման աղբյուր է հանդիսանում: Պարզվել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ համադրությամբ միացությունների թունավորության աստիճանն աճում է, ինչը մահաբեր է դարձնում դրանք միկրոօրգանիզմների համար: Արդյունքում B.subtilis-ը մի քանի րոպեում մահանում է, գրում է Lenta.ru-ն: Ըստ մասնագետների, Մարսի մակերեսին հանդիպող այլ նյութերը, երկաթի օքսիդներն ու ջրածնի պերօքսիդը, հզորացնում են պերքլորատների ազդեցությունը, մանրէների ոչնչացումն արագացնելով 10,8 անգամ: Պերքլորտաները Կարմիր մոլորակում հայտնաբերվել էին դեռ 2008-ին, երբ «Ֆենիքս» սարքը կատարել էր Մարսի մակերեսի քիմիական կազմի հետազոտություն: Պարզվել էր, որ միացությունների կոնցենտրացիան հողում 0,4-0,6 տոկոս է: Այդ տվյալները հաստատեցին նաև Curiosity մարսագնացի միջոցով ստացված տվյալները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |