ԿԲ. ՀՀ տնտեսական աճի տեմպերը կարագանան![]() 7 հուլիսի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2017-ի տնտեսական աճի տեմպերը կարագանան: ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։ «2017թ. առաջին եռամսյակում կանխատեսվում էր 2.2-3.2% տնտեսական աճ։ Առաջարկի մասով տնտեսության աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճը», - ասել է Ջավադյանը։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ: Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար 0.5%-ից մինչև 2.5%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |