Ատոմակայանը վերսկսել է էլէներգիայի արտադրությունը

Ատոմակայանը վերսկսել է էլէներգիայի արտադրությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո:

Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

Սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։

Մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---