Մեքենան կայանելու համար ժամավճարն ու օրավճարը կթանկանան մոտ 50%-ով

Մեքենան կայանելու համար ժամավճարն ու օրավճարը կթանկանան մոտ 50%-ով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից կթանկանա Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով մեքենան կայանելու համար նախատեսված գինը:

5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս վարորդների հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար՝ ներկայից 500-ի փոխարեն:

Այս մասին է հայտնում Parking city service ընկերությունը:

Նշվածից 500 դրամը կգանձվի ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ որպես միջնորդավճար, 123.4 դրամը՝ որպես ԱԱՀ:

1 ժամով կայանելու համար գանձվող վճարը ևս կթանկանա՝ 100-ից 149 դրամի հասնելով:

Նշվում է, որ միջնորդավճարից խուսափելու համար կարելի է օգտվել վճարովի կայանատեղերին կից տերմինալներից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---