Ամենայն Հայոց Կաթողիկոսը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կոչ է անում25 դեկտեմբերի 2007 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է ապրենք որպես հարեւաններ` կողք- կողքի, աջակցելով միմյանց: Եւ դա կարող է լավ պտուղներ բերել, սակայն միայն խաղաղության եւ կայունության պահպանության դեպքում»,- հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգային 2-րդը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է կրոնական առաջնորդների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին հոգեւոր առաջնորդների հանդիպումները կազմակերպվում էին պատրիարք Ալեքսիյ 2-րդի նախաձեռնությամբ:«Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեի հետ մենք հանդիպել ենք հինգ կամ վեց անգամ: Այդ հանդիպումների նպատակն էր` միջավայր ստեղծել, որտեղ պետական այրերը կկարողանան քննարկել խնդիրներն ու փոխհամաձայնություն գտնել»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գրում է «Իզվեստիյա» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |