Հրաչյա Հարությունյանի արտահանձնման մասին որոշումն ուժի մեջ է մտել 8 հուլիսի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 18 անձի մահվան պատճառ դարձած և 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն առաջիկա օրերին կարտահանձնվի Հայաստանին և կշարունակի պատիժը կրել հայրենիքում: Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշման մեջ ասվում է, որ «Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու մասին դատական որոշումը ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսի 4-ին, որի մասին հայկական կողմն իրազեկվել է», գրում է «Sputnik Արմենիան»: Երբ որոշման պատճենը հանձնվի ՌԴ արդարադատության նախարարությանը, այն կուղարկվի հայկական կողմին: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, ըստ ՌԴ ՔՕ 391 հոդվածի, առաջին ատյանի դատարանի որոշումը կամ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետը սպառվելուն պես կամ որոշման կամ դատավճռի կայացման օրը: Կալանքի տակ գտնվող դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը ՌԴ դատարանի որշման պատճենը նրան հանձնելուց 10 օրվա ընթացքում: Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցել այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է: Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |