Խաչանովը պարտվել է Նադալին ու հեռացել Ուիմբլդոնից![]() 8 հուլիսի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է իսպանացի Ռաֆայել Նադալին Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ տուրում: Հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին Լոնդոնում: Նադալը հաղթել է 3 պարտիայում՝ 6:1, 6:4, 7:6 հաշվով: Մարզիկները կորտում 2 ժամ 14 րոպե են անցկացրել, գրում է Lenta.ru-ն: Խաչանովը Ռուսաստանի վերջին ներկայացուցիչն էր տղամարդկանց մենախաղում: 4-րդ շրջանում Նադալը կհանդիպի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլերի հետ: Նրանք կհանդիպեն հուլիսի 9-ին: Ուիլմբլդոն-2017-ն անցնում է Լոնդոնում հուլիսի 3-15-ը: Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 41 մլն դոլար: Մրցաշարի գործող հաղթողն է բրիտանացի Էնդի Մարեյը: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |