Նոր ԱԷԿ-ը Հայաստանում, հնարավոր է, կառուցվի միջազգային կոնսորցիումի կողմից25 դեկտեմբերի 2007 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Նոր ԱԷԿ-ը Հայաստանում, հնարավոր է, կառուցվի միջազգային կոնսորցիումի կողմից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, վերջին տարիների ընթացքում միջազգային հանրության վերաբերմունքը հանրապետության տարածքում նոր ԱԷԿ-ի նկատմամբ փոխվել է դրական ուղղությամբ: «Այսօր միջազգային հանրությունը Հայաստանին օգնության ձեռք է մեկնում նոր ԱԷԿ-ի կառուցման համար»,- ասել է նախարարը: Ա. Մովսիսյանի խոսքերով, Ռուսաստանը կարող էր հուսալի ատոմային ռեակտորներ դնել, Եվրոպան` էլեկտրատեխնիկական մասը կապահովեր, ԱՄՆ-ը` ավտոմատիկան: Նախարարը հայտնել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ն ծրագրվում է նախապատրաստել 2008 թվականի սեկտեմբերին, իսկ ապա անցնել նախագծի աշխատանքներին: Արմեն Մովսիսյանը նաեւ հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ԱԷԿ-ի ֆինանսավորման երկարաձգումը, որը սպառվում է 2008 թվականի սեպտեմբերին: Նա ընդգծել է, որ ֆինանսավորումը դրական ազդեցություն է ունեցել, հաղորդում է Rosatom.ru-ն: Ծրագրվում է, որ Հայաստանի ԱԷԿ-ը վերջնականապես կհանվի շահագործումից 2043 թվականին, ինչի համար անհրաժեշտ է 238,75 մլն. եվրո: Ֆինանսական խնդիրը հեշտացնելու համար ապամոնտաժումը կկատարվի փուլ առ փուլ: ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը ծրագրվում է փակել 2016 թվականին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |