Հայ-բելառուսական միջկառավարական ֆորումը կանցկացվի 2017-ի աշնանը![]() 8 հուլիսի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը քննարկել են քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-բելառուսական միջկառավարական նիստի կազմակերպման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել 2017-ի աշնան սկզբին։ Քննարկվել է այս համատեքստում գործարար շրջանակների ներգրավվածությունը։ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են երկու երկրների գործարարների շփումը և համագործակցությունը, անհրաժեշտ փորձի փոխանակումը։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը բոլոր արդոյւնավետ միջոցներով։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վերաբերյալ։ Բելառուսից Հայաստան ներմուծվում են հետևյալ հիմնական ապրանքատեսակները՝ մեքենաներ, տրակտորներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև դրանց պահեստամասեր, դեղորայք, լուցկի, պլաստմասայից իրեր, անվադողեր, փայտյա շինանյութ, գործվածքներ, ուժային շարժիչներ, պոմպեր, խողովակներ, մալուխ, կաթնամթերք: Հայաստանից Բելառուս արտահանվում են թունդ ոգելից խմիչքներ, հանքային ջրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, դեղորայք, էլեկտրոտեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ: Հայաստան-Բելառուս ապրանքաշրջանառությունը 2016-ին կազմել է՝ներմուծում. 14 մլն 114.000 դոլլար, արտահանում՝ 23 մլն 428.000 դոլլար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |