ICG. «Գոյություն ունի Ղարաբաղում նախապատրաստվող պատերազմը կանխելու իրական հնարավորություն»25 դեկտեմբերի 2007 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվի համոզել կողմերին` համաձայնության հանգել հիմնարար սկզբունքների հարցում, ապա դա «կարեւոր ձեռքբերում» կլինի: Նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը The Boston Globe թերթում հրապարակված հոդվածում: Նրա խոսքերով, դա կարող է նպաստել երկու երկրներում 2008-ի ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի թեմայի շահարկումը նվազեցնելուն: «Ընտրարշավի ընթացքում այդ կրակի հետ խաղալու գայթակղությունը քաղաքական գործիչների մոտ վերացնելը կհանդարտացնի հասարակական ընդդիմությունը բանակցություններին եւ կդյուրացնի [ընտրություններից] շատ չանցած պատշաճ բանակցություններ սկսելու ճանապարհը առաջնորդների համար: Երբ պատերազմ է սկսվում, միջազգային հանրությունը շատ ուշ է արթնանում: Սակայն արդյո՞ք կարող ենք մենք կանխել պատերազմը մինչ դրա սկիզբը: Մենք ունենք այդ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի դեպքում, որտեղ պատերազմ է նախապատրաստվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Գոյություն ունի դա կանխելու իրական հնարավորություն»,- գտնում է Ֆրեյզերը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |